Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս

Մայիսի վերջին կիրակին,,, Վարդատոն

Մայիսի վերջին կիրակին,,, Վարդատոն

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ Սայաթ-Նովայի հիշատակը հավերժացնող «Վարդատոն» ամենամյա համերգաշարն այս տարի նվիրվում է մեծ քնարերգուի ծննդյան 300-ամյակին :

 

Հոբելյանին նվիրված հանդիսությունների մեկնարկն ավանդույթի համաձայնկտրվի Երևանում` Սայաթ-Նովայի հուշաղբյուրի մոտ, մայիսի 20-ին, այնուհետև` Թբիլիսիում, մայիսի 27-ին:

 

Մասնակիցը դարձիր այդ միջոցառումների, և քեզ համար հասկանալի կդառնան այն գնահատականները, որ տրվել են մեծ քնարերգուին:

 

Թբիլիսիի սուրբ Գևորգ եկեղեցու հարևանությամբ գտնվող Մեյդան կոչվող հրապարակում ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը տեղի է ունենում Սայաթնովյան վարդատոնը:

 

Նշենք, որ Հովհաննես Թումանյանի և Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում 1913 թվականին տոնվել է Սայաթ-Նովայի ծննդյան 200-ամյակը, իսկ մեկ տարի անց` մայիսի 15-ին, Թիֆլիսի ս. Գևորգ եկեղեցու բակում հայ գրողների նախաձեռնությամբ տեղի է ունեցել մեծ երգչի մահարձանի բացումը:

 

Այդ ժամանակներից, որոշ ընդմիջումներով, ամեն տարվա մայիսի վերջին կիրակի օրը եկեղեցու բակում, որտեղ թաղված է Սայաթ-Նովան, տեղի է ունենում Սայաթնովյան վարդատոն:

 

Մոտ 100 տարի առաջ հիմնված տոնի կենսունակության արդյունքում Սայաթ-Նովայի պոեզիայի մասին նրան նվիրված օրը ելությներ են ունենում արվեստագետներ, նրա արվեստի երկրպագուներ, մտավորականներ... 

 

Երևանում մեծ երգահանին նվիրված միջոցառումները տեղի են ունենում Սայաթ-Նովայի հուշաղբյուրի մոտ, որը մեծանուն քանդակագործ Արա Հարությունյանի ամենագողտրիկ գործն է` կանգնեցված է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմաց: Ճերմակ մարմարի ուղղանկյուն քարերից շարված ցանցկեն հուշաղբյուրը հարդարված է նույն սպիտակ քարից կերտած` փոքր-ինչ թախծոտ կերպարանք ստացած գլխաքանդակով, գուսանի սիրային քնարերգության հուզաշխարհը և կենդանի բառը խորհրդանշող ազգային տարազներով երիտասարդ հայուհու, վրացուհու և ադրբեջանուհու գծային թեթև պատկերումներով:

 

Սայաթ-Նովայից պահպանվել են մոտ 70 հայերեն, 120 թուրքերեն և շուրջ 30 վրացերեն երգեր (խաղեր): Նա կազմել է իր երգերի հիմնական ժողովածուն` Դավթարը, որտեղ ամփոփված է դրանց մեծ մասը:

 

Ուշադրություն դարձրե՞լ եք` Երևանում հուշարձանների գերակշռող մեծամասնությունը հեծյալներ են, մի մասը` բազալտե նստած արձաններ, գրանիտե մեծածավալ կիսանդրիներ... 

 

Սայաթ-Նովայի դեպքում այլ լուծում էր պետք, որը և գտնվեց: Այլ կերպ չէր էլ կարող լինել` սիրո, գեղեցկության, զգացմունքների մեծ տաղերգուին նվիրված հուշարձանը պետք է որ համապատասխաներ նրա պոեզիայի զգացմունքայնությանը, որը հաջողվել է:

Հեղինակ. Ս.Թ.
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ